հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կոնգոյի օդանավակայանի տարածքում ռումբ է ընկել

Կոնգոյի օդանավակայանի տարածքում ռումբ է ընկել

 Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքում գտնվող Գոմա քաղաքի օդանավակայանի տարածքում, որտեղ կառավարական զորքերը մի քանի տարի պայքարում են ապստամբների դեմ, ռումբ է ընկել։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Առնվազն մեկ ռումբ է ընկել Կիվու նահանգի Գոմայի օդանավակայանում այսօր առավոտյան՝ տարածաշրջանում ապստամբների հետ մարտերի ժամանակ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքում գործում են բազմաթիվ ապստամբ խմբավորումներ։ Նրանցից մեկն, օրինակ, պայքարում է թութսի էթնիկ փոքրամասնության շահերի համար։ 2021 թվականի նոյեմբերին ապստամբները կրկին զինվել են՝ իշխանություններին մեղադրելով պայմանավորվածությունը չկատարելու մեջ, ըստ որի՝ նախատեսվում էր զինաթափված ապստամբներին ընդունել զինված ուժերի կազմ։

  • Կիսվել: