ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կոբախիձեն պաշտոնական առաջին այցով մեկնել է Բրյուսել

Կոբախիձեն պաշտոնական առաջին այցով մեկնել է Բրյուսել

Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին անգամ մեկնել է Բրյուսել։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Կոբախիձեն կմասնակցի ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի 8-րդ նիստին, որից հետո Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելի հետ հանդես կգա համատեղ մամուլի ասուլիսով։

Վրաստանի կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարի հետ և կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին։

 

  • Կիսվել: