հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կիպրոսի ջրերում գազի հորատման հետախուզության դադարեցման համար Թուրքիան կարող է օգտագործել իր ԶՈՒ-ն

Կիպրոսի ջրերում գազի հորատման հետախուզության դադարեցման համար Թուրքիան կարող է օգտագործել իր ԶՈՒ-ն

Թուրքիան կարող է օգտագործել իր զինված ուժերը, որպեսզի դադարեցնի գազի հորատման ցանկացած հետախուզություն Կիպրոսի ջրերում, որը նա իրենն է համարում, տեղեկացնում է AP-ը։

Արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ

Թուրքիան իրավունք ունի կանխել ցանկացած «չարտոնված հորատում» այն ջրերում, որոնք իր մայրցամաքային տարածքում են,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Հարցին, թե կարո՞ղ է Թուրքիան ռազմական միջոցներ կիրառել, որպեսզի դադարեցնի նման հորատումը, Չավուշօղլուն պատասխանել է՝ իհարկե։

Նշվում է, որ տարածքի մի մասը, որի հանդեպ հավակնություններ ունի Թուրքիան, Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտին է, որտեղ ընկերությունները, այդ թվում և՝ ֆրանսիական Total-ը եւ իտալական Eni-ն, Կիպրոսի կառավարությունից ստացել են համատեղ հորատման թույլտվություն։

Թուրքիան հայտարարում է, որ Միջերկրական ծովում լայնածավալ գոտու հանդպ իր պահանջներն ամրապնդված են այն համաձայնագրով, որն ինքը ստորագրել է Լիբիայի կառավարության հետ, եւ որը որոշում է երկու երկրների ծովային սահմանները։

Նշենք, որ Հունաստանը, Եգիպտոսը եւ Կիպրոսը, որոնք աշխարհագրորեն գտնվում են այդ երկու երկրների միջեւ, դատապարտել են գործարքը՝ այն անվանելով միջազգային իրավունքին հակասող, իսկ Հունաստանը անցյալ շաբաթ արտաքսել է Լիբիայի դեսպանին։

Ի դեպ՝ Կիպրոսը դատական հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան՝ Թուրքիայի կողմից իր ինքնիշխան իրավունքները խախտելու դեմ։

  • Կիսվել: