երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կիմ Չեն Ընը եւ Շոյգուն Վլադիվոստոկում այցելել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատ

Կիմ Չեն Ընը եւ Շոյգուն Վլադիվոստոկում այցելել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիվոստոկում այցելել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատ, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

Ֆրեգատը կայանել է Ուլիս ծովածոցում։ Բարձր հյուրերին դիմավորել է նավի հրամանատար, երկրորդ կարգի կապիտան Սերգեյ Մերկուլովը։ Նավի բնութագրերի եւ հականավային սպառազինության՝ տորպեդային սարքերի եւ РБУ-6000 ռեակտիվ ռմբարկուների մասին պատմել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը։

«Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը կառուցվել է 1980-ականների կեսերին՝ որպես մեծ հականավակային նավ, մի քանի տարի առաջ արդիականացվել է, արդիականացման ընթացքում նավի վրա տեղադրվել է ժամանակակից սպառազինություն։

  • Կիսվել: