երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Կիևում ռուսական հարվածներից 14 մարդ է զոհվել, ՌԴ-ն էլ խոցել է շուրջ 200 ուկրաինական ԱԹՍ

Կիևում ռուսական հարվածներից 14 մարդ է զոհվել, ՌԴ-ն էլ խոցել է շուրջ 200 ուկրաինական ԱԹՍ

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել միմյանց։ Գիշերը ռուսական ուժերի զանգվածային հարձակման հետևանքով Կիևում 14 մարդ է զոհվել, 60 մարդ՝ վիրավորվել։ Եվս 5 մարդ անհետ կորած է։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Ուկրաինայի մայրաքաղաքում զոհերը գրանցվել են բազմահարկ բնակելի շենքի մուտքերից մեկի փլուզման պատճառով։ 

Օդեսայում ևս առավոտյան ժամը 04։30-ից 05։00-ի ընթացքում հասցված հարվածների հետևանքով փլուզվել են բնակելի տներ քաղաքի պատմական կենտրոնում։ 1 մարդ մահացել է, 17 մարդ՝ վիրավորվել։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հունիսի 16-ի երեկոյան և հունիսի 17-ի գիշերը ՌԴ մի քանի մարզերի երկնքում խոցվել է գրեթե 200 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ 

Ըստ գերատեսչության՝ երեկոյան ժամը ութից մինչև առավոտյան յոթը խոցվել է 198 ԱԹՍ, որոնցից 147-ը՝ լույս հունիսի 17-ի գիշերը։ 

«Ռոսավիացիա»-ն հայտարարել է առավոտյան Մոսկվայի, Կալուգայի, Տամբովի և Նիժնի Նովգորոդի օդանավակայանների ժամանակավոր փակման մասին։ 

 

  • Կիսվել: