շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
 Կիևին ամսական 7 մլրդ դոլար Է անհրաժեշտ աշխատավարձերի համար․ Զելենսկի

Կիևին ամսական 7 մլրդ դոլար Է անհրաժեշտ աշխատավարձերի համար․ Զելենսկի

Ուկրաինայի համար ամսական առնվազն 7 միլարդ դոլար Է պահանջվում որպես ֆինանսական օգնություն աշխատավարձերի և սոցիալական վճարների ծախսերը ծածկելու համար: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ նրա՝ Կիև կատարած այցի ժամանակ, ապրիլի 14-ին հաղորդում Է Bloomberg գործակալությունը:

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Ուկրաինայի ղեկավարը նաեւ բարձրացրել Է հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրների հարցը: Ֆոն դեր Լյայենն իր հերթին հավաստիացրել Է, որ Միությունը մտադիր Է այդ առումով օգտագործել սահմանների հատման արագացված ընթացակարգերը:

Ապրիլի 8-ին Կիեւ Էին այցելել Եվրահանձնաժողովի ղեկավարը եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

  • Կիսվել: