Կիևի իշխանությունները պատրաստվում են հերթական ահաբեկչությունն իրականացնել. Զախարովա
՛՛Կիևը պատրաստվում է հերթական ահաբեկչությունն իրականացնել՛՛: Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ Ուկրաինայի մայրաքաղաքում տեղադրվել են ճառագայթման չափման լրացուցիչ սարքեր, ինչպես նաև մեկնաբանելով այն փաստը, որ վերջերս երկրի մի շարք շրջաններում զորավարժություններ են սկսվել Զապորոժիեի ատոմակայանում վթարի սցենարի դեպքում:
՛՛Կիևի իշխանությունները պատրաստվում են հերթական ահաբեկչությունն իրականացնել՛՛,-նշել է Զախարովան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՛՛Ռոսէներգոատոմ՛՛ կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունները, թե ՌԴ-ն ահաբեկչություն է նախապատրաստում Զապորոժիեի ատոմակայանում, կարծիք է հայտնել, որ դա կարող է նշան լինել, որ Կիևը ահաբեկչություն կամ հարված է նախապատրաստում ատոմակայանին՝ ՆԱՏՕ-ին ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու նպատակով: