չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Խոսքի վրիպա՞կ, թե ակնարկ՝ Ուկրաինա զորք ուղարկելու մասին. ինչ է ասել Բայդենը

Խոսքի վրիպա՞կ, թե ակնարկ՝ Ուկրաինա զորք ուղարկելու մասին. ինչ է ասել Բայդենը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստանի Ժեշով քաղաքի ռազմաբազայում ծառայող ամերիկացի զինվորների առջև հանդես է եկել ելույթով, որի ժամանակ ասել է, որ զինվորականները կկարողանան անձամբ գնահատել իրավիճակն Ուկրաինայում:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Դուք ձեր աչքերով կտեսնեք ամեն ինչ, երբ այնտեղ հասնեք՛՛: Բայդենը, սակայն, չի հստակեցրել, թե ինչու պետք է ամերիկացի զինվորները ՛՛հասնեն՛՛ Ուկրաինա։

ԱՄՆ նախագահի այս արտահայտությունն ուկրաինական ու ամերիկյան լրատվամիջոցներում և սոցցանցերում մեծ արձագանք է գտել. կայքերն ու օգտատերերը քննարկում են՝ արդյոք Բայդենի խոսքում վրիպա՞կ է եղել, թե՞ նա ակնարկել է Ուկրաինա զինվորականներ ուղարկելու մասին:

 



  • Կիսվել: