հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Կայացել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդման արարողությունը՝ 115 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ

Կայացել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդման արարողությունը՝ 115 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ

Թեհրանում կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության 8-րդ նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA-ն, արարողությունը տեղի է ունեցել 115 երկրից ժամանած 265 հյուրի ներկայությամբ:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երդում է տվել դատական իշխանության ղեկավարի և արարողությանը մասնակից պաշտոնատար անձանց ներկայությամբ:

Նախագահը երդվել է լինել Իսլամական Հանրապետության Սահմանադրության և ռեժիմի պահապանը և ջանք չխնայել ժողովրդի խնդիրները լուծելու համար:

Երդման արարողությանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, Ալժիրի վարչապետ Այմեն Բենաբդերահմանը, Իրաքի քրդական տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Նեչիրվան Բարզանին, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և այլք:

  • Կիսվել: