հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կասպից ծովում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել

Կասպից ծովում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել

Կասպից ծովում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, հայտնել են ԱՀ ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 16:46-ին Կասպից ծովում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Առաջին ցնցումը տեղի էր ունեցել տեղական ժամանակով ժամը 12:30-ին Կասպից ծովում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ։

 

  • Կիսվել: