չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը լավ հարաբերություններ ունենան. Սալոմե Զուրաբիշվիլի

Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը լավ հարաբերություններ ունենան. Սալոմե Զուրաբիշվիլի

 

Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ ես խոսել եմ նաև Հայաստան-Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Agenzia Nova Srl»-ին տված հարցազրույցում։ 

«Ես Հռոմի պապի հետ խոսեցի նաև տարածաշրջանում մեկ այլ հակամարտության` Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի մասին: Նորագույն պատմության մեջ առաջին անգամ Վրաստանը շարունակեց իր ավանդույթները և կարողացավ միջնորդի դեր կատարել երկու երկրների միջև: Հուսով ենք, որ ներկայիս իրավիճակն էլ ավելի կբարելավվի, հատկապես ՀՀ արտահերթ ընտրություններից հետո:

2020 թվականի աշնանը, հակամարտության հենց սկզբից, Վրաստանը երկու երկրների իշխանություններին առաջարկեց այցելել Թբիլիսի և կողմերի միջև երկխոսության ֆորում անցկացնել, և մենք հուսով ենք, որ հետագայում ևս դրական դեր կխաղանք:

Կարևոր է, այդ թվում նաև Վրաստանի համար, որ երկու երկրները լավ հարաբերություններ ունենան: Եթե ​​այս հակամարտությունը սրվեր, դա ևս մեկ ողբերգություն կլիներ», – ասել է Զուրաբիշվիլին:

  • Կիսվել: