կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Կանադայի և ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը փնտրում է բաթիսկաֆը, որով հինգ հոգի գնացել է դեպի «Տիտանիկի» բեկորները

Կանադայի և ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը փնտրում է բաթիսկաֆը, որով հինգ հոգի գնացել է դեպի «Տիտանիկի» բեկորները

Կանադայի և ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը փնտրում է բաթիսկաֆը, որով հինգ հոգի գնացել է դեպի «Տիտանիկի» բեկորները, տեղեկացնում է ABC News-ը:

Նշվում է, որ մի քանի ինքնաթիռների անձնակազմեր թռչում են Ատլանտյան օվկիանոսի «Կոնեկտիկուտ նահանգի չափսերի» տարածքի վրայով՝ երկրորդ օրը շարունակելով որոնողափրկարարական աշխատանքները Նյուֆաունդլենդի ափերի մոտ։

Նահանգի տարածքը կազմում է 14,357 կմ քառակուսի։

«Շարունակելով որոնումները՝ ընդլայնում ենք մեր հնարավորությունները, որպեսզի կարողանանք որոնել ջրի տակ նույնպես»,- ասել է ԱՄՆ առափնյա պահպանության հրամանատար, կոնտրադմիրալ Ջոն Մաուգերը:

ԱՄՆ առափնյա պահպանության տվյալներով՝ երկուշաբթի Երևանի ժամանակով ժամը 03:43-ին (սուզման մեկնարկից 1 ժամ 45 րոպե անց) կապը բաթիսկաֆի հետ կորել է։ Բաթիսկաֆի արտադրողը նախատեսում է, որ այն արտակարգ ռեժիմով կարող է աշխատել առավելագույնը 96 ժամ։

Բաթիսկաֆում են բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը, OceanGate-ի հիմնադիր Սթոքթոն Ռաշը, ֆրանսիացի պրոֆեսիոնալ ջրային նավատորմ Փոլ-Անրի Նարգոլեն, պակիստանյան արմատներով բրիտանացի գործարար Շահզադա Դավուդն ու նրա որդին՝ Սուլեյմանը:

 

  • Կիսվել: