չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Կան քայլեր, որոնք արդեն արել ենք, և այս առումով հետ ճանապարհ չկա․ Էրդողան

Կան քայլեր, որոնք արդեն արել ենք, և այս առումով հետ ճանապարհ չկա․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած բանակցությունների ժամանակ առաջարկել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին քննարկել համագործակցությունը ռազմարդյունաբերական ոլորտում, հաղոդում է ՌԻԱ Նովոստին:

«Մեկ այլ խնդիր, որը պետք է նշել, մեր համատեղ քայլերն են ռազմարդյունաբերության ոլորտում: Կարծում եմ, որ օգտակար կլինի այս մասին խոսելը»,-ասել է Էրդողանը։

«Կան հայտնի անձինք, ովքեր որոշ հարցեր են բարձրացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ: Մենք նրանց տվել ենք անհրաժեշտ պատասխաններ», – շարունակել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ «կան քայլեր, որոնք մենք արդեն արել ենք, ավարտել ենք, և այս առումով հետ ճանապարհ չկա»:

Թուրքիայի նախագահը չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի:

  • Կիսվել: