շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Կամչատկայում լճի հատակից դուրս են բերել Մի-8-ի կործանման հետեւանքով բոլոր զոհվածների մարմինները

Կամչատկայում լճի հատակից դուրս են բերել Մի-8-ի կործանման հետեւանքով բոլոր զոհվածների մարմինները

Կամչատկայում Կուրիլյան լճի հատակից դուրս են բերել Մի-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով բոլոր զոհվածների մարմինները: Այդ մասին Կամչատկայի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը հաղորդել Է իր Twitter-ալիքում:

«Այսօր պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, Կրոնոցկիի արգելոցի համակարգված աշխատանքի շնորհիվ դուրս են բերվել Կուրիլյան լճում ուղղաթիռի կործանման հետեւանքով բոլոր զոհվածների մարմինները»,-հայտնել Է Սոլոդովը:
 

Նա հավելել Է, որ այժմ փրկարարները պետք Է բարձրացնեն ուղղաթիռի կորպուսը՝ հետաքննական գործողություններ անցկացնելու, ինչպես նաեւ բնապահպանության համար հնարավոր բացասական հետեւանքներից խուսափելու համար:

Օգոստոսի 12-ի առավոտյան «Վիտյազ-Աերո» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը, որի մեջ զբոսաշրջիկներ Էին, ընկել Է Կամչատկայի հարավում գտնվող Կուրիլյան լիճը: Ուղղաթիռում գտնվում Էին անձնակազմի երեք անդամները եւ 13 ուղեւորներ, այդ թվում՝ մեկ երեխա: Ութ մարդ ողջ Է մնացել, նրանցից չորսը վնասվածքներ են ստացել: Այն բանից հետո, երբ լճի մոտ տեխնիկա են բերել խորջրյա աշխատանքների համար, ուղղաթիռը գտնվել Է ափից մոտավորապես 500 մետր հեռավորության վրա՝ 120 մետր խորությամբ:

Օգոստոսի 16-ին լճի հատակից հանել են հինգերորդ զոհվածի մարմինը: Ուղղաթիռի կործմանման փաստով հետաքննվում Է երթեւեկության անվտանգության կանոնների խախտման եւ օդային տրանսպորտի շահագործման մասին գործը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: