ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով առնվազն 3 մարդ, այդ թվում՝ միջադեպը նկարահանող լրագրողը, մահացել են

Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով առնվազն 3 մարդ, այդ թվում՝ միջադեպը նկարահանող լրագրողը, մահացել են

Առնվազն երեք մարդ է մահացել չորեքշաբթի օրը Կալիֆոռնիայի Օրենջ շրջանում: Այս մասին ասվում է Twitter-ում տեղի ոստիկանության բաժանմունքի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

«19-ամյա Քիթ Մելվին Մոզեսը կասկածվում է այսօր կրակոցների շարք արձակելու մեջ, որոնց հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ 20-ն անց մի կին, ինը տարեկան աղջիկ և News 13-ի աշխատակցուհին»,- ասվում է տեքստում։ Կասկածյալը կալանավորվել է։

Associated Press-ի փոխանցմամբ՝ լրագրողը մահացու վիրավորվել է ավելի վաղ տեղի ունեցած հրաձգության վայրի մոտ, որի հետևանքով զոհվել էր մի կին և աղջիկ։ Հաղորդվում է, որ վիրավորվել է հեռուստաալիքի նկարահանող խմբի եւս մեկ անդամ, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն։

  • Կիսվել: