հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կախովկայի ՀԷԿ-ում վթարի հետևանքով ՌԴ-ի կողմից վերահսկվող տարածքներում զոհերի թիվը հասել է 17-ի

Կախովկայի ՀԷԿ-ում վթարի հետևանքով ՌԴ-ի կողմից վերահսկվող տարածքներում զոհերի թիվը հասել է 17-ի

Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում Կախովկայի հիդրոէլեկտրակայանի վթարից հետո զոհերի թիվը հասել է 17-ի:

Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է տարածաշրջանի կառավարության նախագահ Անդրեյ Ալեքսեենկոն։
 
 «Առավոտվա դրությամբ հաստատվել է 12 զոհ Գոլայա Պրիստանում և 5-ն՝ Ալյոշկիում», - գրել է նա իր Telegram ալիքում։
 
Ավելի վաղ հաղորդվել էր հեղեղումների հետևանքով 9 զոհի մասին:
 
Իսկ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածներում, ըստ BBC-ի ռուսական ծառայության, հեղեղումների հետևանքով 10 մարդ է զոհվել: 42 մարդ անհետ կորած է:
 
Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը, որի հետևանքով տասնյակ բնակավայրեր հեղեղվել են: Կողմերը ՀԷԿ-ի գնդակոծման մեջ մեղադրում են մեկը մյուսին: Հազարավոր մարդիկ տարհանվել են թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական վերահսկողության տակ գտնվող շրջաններից:

  • Կիսվել: