երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման կապակցությամբ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ կգումարի

Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման կապակցությամբ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ կգումարի

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կգումարի Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

՛՛Մենք նիստ կգումարենք։ Շտապ։ Հստակ ժամկետ չեմ կարող նշել՛՛,-ասել է նա։

Մեկնաբանելով Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները՝ Նեբենզյան հավելել է. ՛՛Կարո՞ղ են նրանք հոգեպես առողջ լինել։ Արդյո՞ք մենք կարող էինք դիվերսիա իրականացնել ՀԷԿ-ում, երբ հեղեղում է տեղի ունենում ՌԴ վերահսկողության տակ գտնվող տարածքում՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ Կախովկայի ՀԷԿ-ի վերին մասը ավերվել է անցած գիշեր տեղի ունեցած գնդակոծությունների արդյունքում, ջրամբարի ամբարտակը չի փլուզվել։

Ռուսաստանի քննչական կոմիտեն կատարվածը հետաքննում է որպես ահաբեկչություն: Հետաքննության վարկածով՝ ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է ՛՛Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից հանցավոր գործողությունների արդյունքում՛՛։

 

  • Կիսվել: