ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կադիրով Գրոզնիում Պուտինի պատվին թաղամաս կանվանակոչի

Կադիրով Գրոզնիում Պուտինի պատվին թաղամաս կանվանակոչի

Գրոզնիի կենտրոնում նոր թաղամաս կհայտնվի, այն կանվանեն ի պատիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, թելեգրամյան ալիքում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ 

«Այն կանվանեն մեր ազգային առաջնորդ Վլադիմիր Պուտինի պատվին»,- գրել է Կադիրովը՝ պարզաբանելով, որ որոշումն ընդունվել է ի նշան չեչեն ժողովրդի երախտագիտության։

Նոր թաղամասում կկառուցվի 130 բազմաբնակարան շենք, մզկիթ, մանկապարտեզ և այլ ենթակառուցվածքներ։ Չեչնիայի ղեկավարն ընդգծել է, որ տարածքը կդառնա Գրոզնիի ամենահարմարավետ, հեղինակավոր հատվածը։

  • Կիսվել: