երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ջակարտայում հրդեհվել է Իսլամական կենտրոնի Մեծ մզկիթը. շենքի գմբեթը փլուզվել է (տեսանյութ)

Ջակարտայում հրդեհվել է Իսլամական կենտրոնի Մեծ մզկիթը. շենքի գմբեթը փլուզվել է (տեսանյութ)

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում հոկտեմբերի 19-ին հրդեհվել է Իսլամական կենտրոնի Մեծ մզկիթը, ինչի հետևանքով շենքի գմբեթը փլուզվել է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Ջամի մզկիթի վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Ոստիկանությունից հայտնում են, որ զոհեր և վիրավորներ չկան։ Հարցաքննվել է կապալառու կազմակերպության չորս աշխատակից, որոնց հանձնարարվել էր վերանորոգել մզկիթը։

Ինչպես հայտնի է՝ մզկիթը գտնվում է Ջակարտայի Իսլամական կենտրոնին (իսլամի ուսումնասիրության և զարգացման վերլուծական կենտրոն) պատկանող շենքերի համալիրում։ Այժմ ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհի պատճառները դեռևս անհայտ են:

  • Կիսվել: