երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է օրական ռեկորդը՝ հասնելով 969-ի․ CNN

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է օրական ռեկորդը՝ հասնելով 969-ի․ CNN

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը մեկ օրում նոր ռեկորդ է սահմանել. մահացել է 969 մարդ: Այս մասին ասել է առողջապահության արտակարգ իրադրության հարցերով հանձնակատար Դոմենիկո Արկուրին, տեղեկացնում է CNN-ը:

Ասուլիսի ժամանակ Արկուրին ասել է. «Այսօր երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10 950-ի դեպք, 589 մարդ ապաքինվել է»:

Նա նշել է նաև, որ 969 մարդ մահացել է:

Ինչպես հաղորդվում է՝ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի 86,498 դեպք, որոնցից 9134-ը՝ մահվան ելքով։

  • Կիսվել: