շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իտալիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 14-ի, հազարավոր մարդիկ տարհանվել են

Իտալիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 14-ի, հազարավոր մարդիկ տարհանվել են

Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզի ավելի քան 20 գետ դուրս է եկել ափերից այն բանից հետո, երբ մեկուկես օրվա ընթացքում գրանցվել են 6 ամսվա տեղումներ:

Ավելի քան 13 հազար մարդ տարհանվել է: Ռավեննայի նահանգի Ֆաենցա քաղաքում այսօր գտել են հեղեղների 14-րդ զոհի մարմինը: Այս մասին տեղեկանում ենք La Repubblica պարբերականից:
 
Ռավեննայի մի շարք բնակավայրերում բնակիչների տարհանում է հայտարարվել: Էմիլիա Ռոմանիայում շուրջ 280 սողանք է տեղի ունեցել:
 
Մարզի գլխավոր մայրուղիներով երթևեկությունը կարգավորվել է, սակայն շատ ճանապարհներ դեռ փակ են:

  • Կիսվել: