երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իտալիայում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակակիրների ցուցանիշի նվազում է արձանագրվել. CNN

Իտալիայում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակակիրների ցուցանիշի նվազում է արձանագրվել. CNN

Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով ակտիվ վարակակիրների թիվը նվազել է երկրորդ օրն անընդմեջ, հայտնել է երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը, տեղեկացնում է CNN-ը:

Նշվում է, որ ակտիվ վարակակիրների մեկօրյա ցուցանիշի խոշոր նվազում է գրանցվել. 528 դեպք ավելի քիչ է արձանագրվել, քան երկուշաբթի: Մեկ օրում արձանագրված վարակման դեպքերը կազմել են 2 729:

Ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը նախորդ օրվա համեմատ նույնպես պակասել է 102-ով:

Նշենք, որ վերջին մեկ օրում Իտալիայում մահվան 534 դեպք է գրանցվել՝ ընդհանուր ցուցանիշը համաճարակի բռնկման պահից ի վեր հասցնելով 24 648-ի: Ակտիվ վարակակիրները ներկա պահին 107 709-ն են:

  • Կիսվել: