հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հնդկաստանն ու Իտալիան հարաբերությունները բարձրացրել են հատուկ ռազմավարական գործընկերության մակարդակի. Մոդի

Հնդկաստանն ու Իտալիան հարաբերությունները բարձրացրել են հատուկ ռազմավարական գործընկերության մակարդակի. Մոդի

Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին հայտարարել է, որ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ բանակցությունները գերազանց են անցել, իսկ երկու երկրների հարաբերությունները բարձրացվել են հատուկ ռազմավարական գործընկերության մակարդակի։

Մոդին սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Վարչապետ Մելոնիի հետ բանակցությունները գերազանց էին։ Հնդկաստան-Իտալիա բարեկամության խորացման հարցում նրա հանձնառությունը արժանի է գնահատանքի։ Մեր երկրների երկկողմ հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել առևտրի, տիեզերքի, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։ Կապերն ավելի խորացնելու նպատակով մենք մեր հարաբերությունները բարձրացրել ենք հատուկ ռազմավարական գործընկերության մակարդակի»,:

Ավելի վաղ, Հնդկաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանել էր Հռոմ, որտեղ հանդիպումներ է ունեցել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի և Իտալիայի նախագահ Սերջո Մատտարելայի հետ։

  • Կիսվել: