հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղարկի ընտրության արդյունքները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղարկի ընտրության արդյունքները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղարկի ընտրության արդյունքները և «ՔՊ»-ի արդյունքները վերանայի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:

«Տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում վերանայման արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայների շեշտակի անկում է նկատվել։ Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներին ուղղորդված ստանում ընտրությունների, թե ինչպես են պետական կառավարման մարմինների աշխատակիցներին ուղղորդում, որպեսզի քվեարկեն ՔՊ-ի օգտին։ Այս ամենը հաշվի առնելով, մենք վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրության արդյունքները և ՔՊ-ի ձայները վերանայի։

Եթե արագ պատասխան չստացանք, դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Մենք պետք է կտրենք ՔՊ-ի թևերը Հայաստանում, այսօրվա իրավիճակով ՔՊ-ն արդեն իսկ ամենաթույլ, մեծամասնությունը կորցրած, 50%-ից ավելի քիչ ձայն ունեցող ուժ է, և չի կարող Ալիևի ցուցումով սահմանադրություն փոխել: Մենք գնալու ենք ավելի խորք, որպեսզի վերանայվի արդյունքները»,- նշել է Կարապետյանը:

 

  • Կիսվել: