Իտալիայի վարչապետը ցանկանում է վերականգնել հարաբերությունները Չինաստանի հետ
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին այս շաբաթ պաշտոնական այցով Չինաստանում է, նա փորձում է վերականգնել հարաբերությունները, քանի որ Եվրամիության հետ առևտրային պատերազմի մտավախությունները միահյուսված են ավտոարտադրության և այլ ոլորտներում չինական ներդրումներ ներգրավելու շահագրգռվածության հետ, տեղեկացնում է AP-ն:
Այսօր Մելոնին Չինաստանի մայրաքաղաքում իտալացի և չինացի գործարարների մասնակցությամբ համաժողովից առաջ հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ:
Նրա հնգօրյա այցը տեղի ունեցավ ամիսներ անց այն բանից հետո, երբ Իտալիան դուրս եկավ Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունից, որը համաշխարհային առևտուրը խթանելու և Չինաստանի կապերը այլ երկրների հետ խորացնելու նպատակով ամբողջ աշխարհում էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներ կառուցելուն է վերաբերում:
Դուրս գալու պատճառն Իտալիան պարզաբանում է նրանով, որ խոստացված տնտեսական օգուտները չեն արդարացել, և իր անդամակցությունը հակասություններ է առաջացրել արևմտաեվրոպական այլ կառավարությունների և ԱՄՆ-ի հետ:
Միևնույն ժամանակ, սակայն, Հռոմը նախկինի պես ձգտում է ամուր տնտեսական հարաբերություններ պահպանել Պեկինի հետ: