ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իտալիան հայտնել է Քուվեյթի ավիաբազայի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով ինքնաթիռի ոչնչացման մասին

Իտալիան հայտնել է Քուվեյթի ավիաբազայի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով ինքնաթիռի ոչնչացման մասին

Քուվեյթի «Ալի Ալ Սալեմ» ավիաբազան, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի և Իտալիայի զինված ուժերը, այսօր ենթարկվել է անօդաչուի հարձակման: Այս մասին հայտնել է Իտալիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Լուչիանո Պորտոլանոն, տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Պորտոլանոն ասել է, թե հարձակման հետևանքով ոչնչացվել է Իտալիայի ռազմաօդային ուժերին պատկանող հեռակառավարվող մի ինքնաթիռ։

«Այն անփոխարինելի միջոց էր օպերատիվ գործունեության համար և մնում էր բազայում՝ գործողությունների շարունակականությունն ապահովելու համար»,-նշել է նա:

Պորտոլանոն նաև հայտնել է, որ հարձակման ժամանակ բազայի իտալացի ողջ անձնակազմն ապահով վայրում եղել։ Նա նշել է, որ դեպքից մի քանի օր առաջ իտալացի զինծառայողների թիվը կրճատվել էր՝ «ի պատասխան տարածաշրջանում անվտանգության փոփոխվող իրավիճակի»։

Նրանք, ովքեր մնում են բազայում, կատարում են առաքելության հիմնական խնդիրները, գրել է նա՝ հավելելով, որ պաշտպանության շտաբի պետն ու Միացյալ օպերատիվ շտաբը մշտապես հետևում են իրավիճակին և մշտական կապի մեջ են տեղի զորախմբերի հետ։

 

  • Կիսվել: