երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Իսրայելը սպառնացել է Իրանին և հութիներին՝ Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակման համար

Իսրայելը սպառնացել է Իրանին և հութիներին՝ Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակման համար

Իսրայելն անպատասխան չի թողնի Եմենի հութիների հարձակումը Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Այս մասին X սոցիալական հարթակում գրառում է կատարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Հութիների հարձակումները գալիս են Իրանից։ Իսրայելը կպատասխանի մեր գլխավոր օդանավակայանի դեմ հութիների իրականացրած հարձակմանը և մեր հայեցողությամբ ցանկացած պահի և ցանկացած վայրում՝ նաև ահաբեկչության նրանց իրանցի վարպետներին», - գրել է Նեթանյահուն մայիսի 4-ի երեկոյան։ 

Մայիսի 4-ին բալիստիկ հրթիռ էր պայթել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում, որի հետևանքով երեք մարդ էր վիրավորվել։ Կենտրոնական Իսրայելի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ Թել Ավիվում, հայտարարվել էր օդային տագնապ։ Դրանից հետո արձանագրվել էր, որ բեկորներ են ընկել Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի մոտակայքում։

Տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգը հայտնաբերել է հրթիռը, բայց չի կարողացել այն խոցել։ Սա առաջին դեպքն է, երբ հութիները, որոնք պարբերաբար ռմբակոծում են Իսրայելը, կարողացել են հարվածել Իսրայելի գլխավոր օդանավակայանին։

 

  • Կիսվել: