Կառավարությունը վերահսկողության տակ կպահի ՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը․ Պուտին
Կառավարությունը պետք է վերահսկողության տակ պահի Ռուսաստանում վառելիքի հետ կապված իրավիճակը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այո, իհարկե, որոշակի անհարմարություններ մարդկանց համար կան, բայց կառավարությունը, անշուշտ, պետք է սա (վառելիքի հետ կապված իրավիճակը՝ խմբ․) վերահսկողության տակ պահի»,- ասել է ՌԴ ղեկավարը «Вести» տեղեկատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում վառելիքի ոլորտում դեռ ոչ բոլոր հարցերն են լուծված, սակայն դրանք լուծվում են։
«Հենց երեկ չէ առաջին օրն ենք հանդիպել և այս թեմայով զրուցել կառավարության ղեկավարի հետ։ Այո, դեռ ոչ բոլոր հարցերն են լուծված, բայց դրանք լուծվում են»,-նշել է Պուտինը։
Ռուսաստանում այս ամռանը վառելիքի մատակարարումների հետ կապված խափանումներ էին առաջացել։ Իրավիճակը բարելավելու համար կառավարությունն արդեն մի շարք միջոցներ է ձեռնարկել, այդ թվում՝ արգելել է վառելիքի արտահանումը, հարկային խթաններ է տրամադրել ներմուծման և երկրում արտադրության աճի համար։ Օգոստոսի սկզբին ՌԴ իշխանությունները պայմանավորվել են, որ նավթարդյունաբերողները տարածաշրջանային օպերատորների միջոցով վառելիք կմատակարարեն նաև անկախ ԱԳԼՃԿ-ներին։



