Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ
ՊՆ N զորամասում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան: Ծառայում էր Վայքի զորամասերից մեկում:
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:



