կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը

Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները և Արևմտյան Ասիայում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման ուղիները, հաղորդում է Mehr-ը։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել կիրակի օրը։ Ինչպես հայտնել են Իրանի ԱԳՆ-ից, կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները և կայունության ամրապնդման հնարավոր ռազմավարությունները։

Բանակցությունների այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Պակիստանը պատերազմի ընթացքում հանդես էր գալիս որպես Իրանի և ԱՄՆ-ի միջև առանցքային միջնորդներից մեկը՝ պահպանելով կապերը երկու կողմերի հետ։

  • Կիսվել: