շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իսրայելական բանակը հրետանային հարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելական բանակը հրետանային հարվածներ է հասցրել Լիբանանին

Թել Ավիսը որոշել է հարվածներ հասցնել Լիբանանի շրջաններից մեկին՝ ի պատասխան այնտեղից հասցված հարվածների: Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram-ալիքում:
 
«Հրետանին հարվածներ է հասցնում Լիբանանի այն շրջանին, որից իրականացվել է հրետակոծությունը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
  
Լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը հայտնել է՝ կրակի տակ է հայտնվել երկրի հարավում տեղակայված Կֆար-Շուբա գյուղը:
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, տեսաուղերձով դիմելով քաղաքացիներին, Գազայի հատվածի բնակիչներին կոչ էր արել անհապաղ լքել տարածքը:
 
Նա հայտարարել էր՝ Իսրայելի բանակն անհապաղ գործի կդնի ողջ հզորությունը` ՀԱՄԱՍ խմբավորմանը ոչնչացնելու համար:

  • Կիսվել: