կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի կենտրոնում տեղակայված ռազմական օբյեկտներին

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի կենտրոնում տեղակայված ռազմական օբյեկտներին

Ավելի քան մեկ տասնյակ մարդ է զոհվել և մոտ հինգ տասնյակն էլ վիրավորվել է կիրակի ուշ երեկոյան իսրայելական հարվածների հետևանքով՝ ուղղված Սիրիայի Համա նահանգի մի քանի շրջաններին, վնասվել է մայրուղին, բռնկվել են հրդեհներ, երկուշաբթի վաղ առավոտյան հայտնել է սիրիական պետական ​​SANA գործակալությունը:

Արևմտյան Համա նահանգի Մասյաֆ ազգային հիվանդանոցի ղեկավարի նախնական տվյալով՝ զոհվել է 14 մարդ, որից չորսը խաղաղ բնակիչներ են, վիրավորվել՝ 43-ը:

Հարվածներից մեկն ուղղված է եղել Մասյաֆի գիտահետազոտական ​​կենտրոնին, իսկ մյուսները՝ այն վայրերին, որտեղ «իրանական աշխարհազորայիններն ու փորձագետները տեղակայված են Սիրիայում զենք մշակելու համար»,- ասել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը:

Իսրայելական բանակը չի մեկնաբանել այդ հարձակումները, սակայն իսրայելական կողմի հարվածներն ուղղված են լինում սիրիական ուժերի կամ Սիրիայում Իրանի աջակցությամբ գործող խմբավորումներին, գրում է Euronews-ը:

Ըստ գործակալության՝ Իսրայելը խոստացել է վերջ դնել իրանական ամրապնդմանը Սիրիայում՝ պատճառաբանելով, որ Սիրիան Իրանի համար կարևոր ճանապարհ է լիբանանյան «Հըզբոլլահ» ռազմական խմբավորմանը զենք մատակարարելու համար:

  • Կիսվել: