Իսրայելը համաձայնել է զորքերի դուրսբերմանը․ ԱՄՆ նախագահ
Բանակցություններից հետո Իսրայելը համաձայնվել է զորքերի դուրսբերմանը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով իրադարձություններին Գազայի հատվածում:
Նա, մասնավորապես, նշել է. «Հենց որ ՀԱՄԱՍ-ը հաստատի սա, անմիջապես ուժի մեջ կմտնի հրադադարը, կսկսվի պատանդների և գերիների փոխանակում, և մենք կստեղծենք պայմաններ նահանջի հաջորդ փուլի համար, որը մեզ կմոտեցնի այս 3,000-ամյա աղետի ավարտին»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփն առաջարկել է 20 կետից բաղկացած խաղաղության պլան Գազայի համար՝ թշնամության ավարտի նպատակով։ Պլանը պահանջում է բոլոր իսրայելցի պատանդների ազատում՝ հրադադարի 72 ժամվա ընթացքում։



