երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իսրայելը ֆոսֆորային ռումբեր է արձակել լիբանանյան քաղաքներից մեկի վրա. ԶԼՄ

Իսրայելը ֆոսֆորային ռումբեր է արձակել լիբանանյան քաղաքներից մեկի վրա. ԶԼՄ

Իսրայելը ֆոսֆորային ռումբեր է արձակել Լիբանանի Խիամ քաղաքի վրա: Այս մասին հայտնել է Լիբանանի «Արևելք» հայկական թերթի տելեգրամյան ալիքը:

Իր հերթին ըստ Al Jazeera-ն տեղեկացրել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, թե ավելի քան 60 հրթիռ է արձակել իսրայելական ռազմաբազայի ուղղությամբ՝ ի պատասխան Բեյրութում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդի տեղակալի սպանության:

Նշվում է նաև, որ իսրայելական բանակը հաստատել է Իսրայելի հյուսիսային հատվածի ինտենսիվ գնդակոծության փաստը։ Զինվորականները հայտնել են, որ պատասխանել են՝ հարվածելով «ահաբեկչական բջջին», որը ներգրավված է եղել արձակման մեջ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: