Իսրայելը դարձյալ ԱԹՍ-ներ է արձակել Լիբանանի ուղղությամբ. կան զոհեր
Իսրայելը դարձյալ անօդաչու թռչող սարքեր է արձակել Լիբանանի ուղղությամբ: Հարձակման հետևանքով սպանվել են «Հեզբոլլահ»ի երկու անդամներ, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ հարվածներից մեկն ուղղված է եղել մոտոցիկլետին՝ Մեյս ալ-Ջաբալ և Շաքրա քաղաքների սահմանին, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, մեկ երեխա վիրավորվել է:
Երկրորդ հարվածի հետևանքով տուժել է ևս երկու մարդ։
Իր հերթին Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի զինյալներին և ենթակառուցվածքներին:
Հաղորդվում է նաև, որ, կանխատեսելով իսրայելական հարձակումները, «Հեզբոլլահ»-ը և նրա հետ կապված խմբերը տարհանել են որոշ դիրքեր Լիբանանի և Սիրիայի այն հատվածներից, որոնք կարող էին թիրախ դառնալ: