հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Իսրայելը բարդ բանակցություններ է վարում Գազայի հատվածում պատանդներին վերադարձնելու ուղղությամբ. Նեթանյահու

Իսրայելը բարդ բանակցություններ է վարում Գազայի հատվածում պատանդներին վերադարձնելու ուղղությամբ. Նեթանյահու

Իսրայելը բարդ բանակցություններ է վարում Գազայի հատվածում պատանդներին վերադարձնելու ուղղությամբ, սակայն ունի նաև սկզբունքներ, որոնք պետք է պահպանի իր անվտանգության համար: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Նա, մասնավորապես, նշել է.  «Կան բաներ, որոնց շուրջ մենք կարող ենք ճկուն լինել, և կան բաներ, որոնց շուրջ մենք չենք կարող ճկուն լինել: Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես կարելի է տարբերակել այս երկուսը»:

Նեթանյահուն նշել է, որ ՀԱՄԱՍ-ը համառ է հրադադարի շուրջ բանակցություններում, և կոչ է արել ավելի մեծ ճնշում գործադրել այդ խմբավորման գրոհայինների վրա հաջորդ շաբաթ բանակցությունների նոր փուլից առաջ:

 

  • Կիսվել: