ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իսրայելում լայնամասշտաբ ցույցեր են՝ ընդդեմ դատական ​​համակարգը վերակազմավորելու կառավարության ծրագրերի

Իսրայելում լայնամասշտաբ ցույցեր են՝ ընդդեմ դատական ​​համակարգը վերակազմավորելու կառավարության ծրագրերի

Շուրջ 500 հազար մարդ բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ դատական ​​համակարգը վերակազմավորելու կառավարության ծրագրերի, տեղեկացնում է Haaretz-ը:

Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ փոփոխությունները, որոնք կսահմանափակեն դատարանների լիազորությունները, կվերականգնեն հավասարակշռությունը իշխանության ճյուղերի միջեւ։

Մինչդեռ ցուցարարները պնդում են, որ կառավարության ծրագրերը սպառնում են ժողովրդավարությանը:

Հավելենք, որ Իսրայելում իրավական բարեփոխումների նպատակն է ընտրված կառավարությանը վճռական ազդեցություն տալ դատավորների ընտրության եւ սահմանափակել Գերագույն դատարանի կարողությունը՝ գործադիր իշխանության դեմ որոշում կայացնելու կամ օրենքները բեկանելու հարցում:

 

  • Կիսվել: