կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Իսրայելի վարչապետը հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

Իսրայելի վարչապետը հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է այցը Ադրբեջան, որտեղ պետք է լիներ մայիսի 7-ից 11-ը։ Այս մասին հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Գազայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո, ինչպես նաև անվտանգության և դիվանագիտական ​​​​խիտ օրակարգի հետ կապված՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է կայացրել Ադրբեջան կատարելիք այցը հետաձգել ավելի ուշ ժամկետների: Վարչապետը շնորհակալություն է հայտնում նախագահ Իլհամ Ալիևին հրավերի համար և գնահատում է երկու երկրների միջև ջերմ և կայուն հարաբերությունները»:

Չի նշվում, սակայն, թե այցը երբ է պլանավորվում:

  • Կիսվել: