Իսրայելի ուղղությամբ հրթիռ են արձակել. թռիչքները դադարեցվել են, Բեյթ-Շեմեշում հրդեհ է բռնկվել
Եմենի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել։ Այս մասին հայտնում է Mehr-ը։
Հրթիռի արձակման հետևանքով Թել Ավիվի Բեն-Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են։
Իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են, որ Եմենի հրթիռային հարվածի հետևանքով Բեյթ-Շեմեշ քաղաքի շրջանում հրդեհ է բռնկվել։
Մինչդեռ իսրայելական բանակը հայտարարել է, որ իր ՀՕՊ համակարգերը որսացել են հրթիռը։