երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել նախկինում կալանավորված ավելի քան 100 պաղեստինցիների․ ԶԼՄ

Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել նախկինում կալանավորված ավելի քան 100 պաղեստինցիների․ ԶԼՄ

Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել նախկինում կալանավորված ավելի քան 100 պաղեստինցիների, այդ թվում՝ 4 կնոջ։ Այս մասին հայտնում է Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իսրայելը «ազատ է արձակել 114 մարդու, այդ թվում՝ 4 կին բանտարկյալների»։ Նշվում է, որ բոլոր այս պաղեստինցիներն ազատ են արձակվել «Քերեմ Շալոմ» անցակետով, որը գտնվում է Գազայի հատվածի հետ հրեական պետության սահմանին։

Հեռուստաալիքը չի հստակեցնում, թե արդյոք այս անձինք ազատ են արձակվել պաղեստինյան անկլավում առկա հակամարտության կողմերի միջև որևէ նախնական պայմանավորվածության շրջանակներում։

  • Կիսվել: