Իսրայելի հետ պատերազմն արդեն սկսվել է. ԻԻՀ ԱԳՆ
Իսրայելի հետ պատերազմն արդեն սկսվել է։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն։
«Իսրայելը հարձակումներ է իրականացրել՝ ուղղված մեր խաղաղ միջուկային ծրագրի ոչնչացմանը: Նա սպանել է (իրանցի) միջուկային գիտնականներին և վնասել Իրանի ժողովրդին: Իրանը մեղադրվում է ահաբեկչության մեջ, բայց լավ կամ վատ ահաբեկիչներ չկան: Ամբողջ ճգնաժամը տարածաշրջանում Իսրայելի շնորհքն է»,- ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը:
Խաթիբզադեն պնդել է, որ Իսրայելը «ամեն ինչ արեց» Վիեննայում միջուկային բանակցությունները խափանելու և Իրանի ու համաշխարհային տերությունների միջև հակամարտություն բորբոքելու համար:
ԱԳՆ խոսնակը մեղադրել է նաև ԱՄՆ-ին Իրանի դեմ պատժամիջոցների միջոցով «մեղմ ահաբեկչություն» իրականացնելու մեջ։