Իսրայելի բանակը հայտարարել է Եմենից թռչող հրթիռ որսալու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը իր Telegram ալիքում հայտարարել է Եմենից թռչող «երկիր-երկիր» հրթիռի որսալու մասին։
«Հրթիռը չի ներթափանցել Իսրայելի տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախորդ գիշեր Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել հութիների ռազմական օբյեկտներին Եմենի արևմտյան Հոդեյդա նավահանգստի մոտ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ գործողությունը պատասխան էր հուլիսի 19-ին հութիների կողմից Թել Ավիվի դեմ անօդաչու թռչող սարքի հարձակմանը։