երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Իսրայելի ԱԳ նախարարը 22 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Շվեդիա

Իսրայելի ԱԳ նախարարը 22 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Շվեդիա

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենն այսօր այցելել է Շվեդիա: Նա Իսրայելի առաջին ԱԳ նախարարն է, որը դա արել է վերջին 22 տարվա ընթացքում, տեղեկացնում է Jerusalem Post-ը։

Նշվում է, որ Քոհենն այցելել է Շվեդիա՝ հանդիպելու Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ ու խրախուսելու կառավարության, բիզնեսի և հրեական սփյուռքի կապերի շարունակական ջերմացումը:

՛՛Մենք նոր էջ ենք բացում Իսրայելի և Շվեդիայի հարաբերություններում այն տարիներից հետո, երբ Շվեդիան քննադատաբար էր վերաբերվում Իսրայելին՛՛,- ասել է Քոհենը:

  • Կիսվել: