Իսրայելական հետախուզությունն ընդունել է իր ձախողումներն Իրանի դեմ պատերազմում
ՑԱԽԱԼ-ի ռազմական հետախուզության վարչության պետ Շլոմի Բինդերն իր գործընկերներին կոչ է արել հիշել ոչ միայն հաջողությունների, այլեւ ձախողումների մասին։
Նրա խոսքով՝ «[Իրանում] գործողության ավարտից հետո Իսրայելը հայտնվել է ավելի աննպաստ եւ բավական բարդ իրականության առջեւ՝ անվտանգության ոլորտում», տեղեկացրել է «Today in Israel»-ը։
Նա, դիմելով հետախուզական հանրույթին, ավելացրել է. «Այո, մենք ձեռքբերումներ ունեցանք, բայց եւ լուրջ սխալներ եւ վրիպումներ ենք թույլ տվել։ Ուստի չարժե ընկնել էյֆորիայի կամ ինքնագոհության մեջ, պետք է մնալ սթափ, անկեղծ ինքներս մեր առջեւ, դասեր քաղել եւ պահպանել պրոֆեսիոնալ համեստություն»։