հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իսպանիայի նախկին թագավորը խոստովանել է, որ պատահաբար սպանել է եղբորը

Իսպանիայի նախկին թագավորը խոստովանել է, որ պատահաբար սպանել է եղբորը

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոս I-ը խոստովանել է, որ երիտասարդության տարիներին պատահաբար սպանել է իր եղբորը, տեղեկացնում է Daily Mail-ի։

Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել 1956 թվականին, երբ ապագա միապետը 18 տարեկան էր։ Խուան Կառլոսը և նրա եղբայր Ալֆոնսոն գտել են ատրճանակ և, կարծելով, որ այն լիցքավորված չէ, սկսել են խաղալ դրանով։

«Կրակոց լսվեց, և գնդակը դիպավ Ալֆոնսոյի ուղիղ ճակատին։ Նա մահացավ հոր գրկում», - գրել է Խուան Կառլոսը իր հուշագրություններում։
Մահվան պահին Խուան Կառլոսի եղբայրը 14 տարեկան էր։

ողբերգությունից հետո Խուանի և նրա հոր՝ Բարսելոնայի կոմս Խուան դե Բուրբոնի միջև հարաբերություններն իսպառ վատթարացել են։

  • Կիսվել: