Իսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվել
Իսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվել, այրվել է միգրանտների 42 ինքնաշեն կացարան և 8 ավտոմեքենա: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջողցները:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է գիշերը՝ Սեուտայի արդյունաբերական պահեստների տարածքում, որտեղ բնակվում են Մարոկկոյից ժամանած միգրանտներ։
Հրդեհի հետևանքով այրվել է նաև 4 բեռնարկղ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի պատճառները պարզվում են։
Տեսանյութը՝ այստեղ:



