կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իսպանական քաղաքը ցանկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կարգավիճակ ստանալ, որպեսզի դիմակայի սոցցանցերին

Իսպանական քաղաքը ցանկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կարգավիճակ ստանալ, որպեսզի դիմակայի սոցցանցերին

Իսպանիայի հարավում գտնվող Ալգար քաղաքը ցանկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կարգավիճակ ստանալ, որպեսզի դիմակայի սոցցանցերին եւ կարողանա պաշտպանել բաց տարածքում ընկերական հանդիպումներ, թեժ ամառային գիշերներ անցկացնելու իր ավանդույթը, որին, ըստ քաղաքի, սպառնում են սոցցանցերը։

Ալգարի քաղաքապետ Խոսե Կառլոս Սանչեսը հուսով է, որ իր հայտը աջակցություն կստանա:
 
Գաղափարն այն է, որպեսզի սոցցանցերին չթույլատրվի վերջ դնել հայտնի ավանդույթին, որը Սանչեսը հիշում է դեռ մանկուց:
 
«Երբ ի հայտ եկան սոցցանցերը, բոլորն այնտեղ էին: Այժմ ես կարծում եմ, որ մարդիկ ցանկանում են շփվել դեմ դիմաց…Մենք փորձում ենք ներդաշնակության հասնել եւ տրամադրություն հաղորդել ու վերադառնալ ավանդական կենսակերպին»,-ասել է նա:

  • Կիսվել: