երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրավիճակը զարգանում է մեծ եռանդով. Պուտինը՝ ՌԴ-ի ու Բելառուսի հարաբերությունների մասին

Իրավիճակը զարգանում է մեծ եռանդով. Պուտինը՝ ՌԴ-ի ու Բելառուսի հարաբերությունների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Մոսկվայի և Մինսկի հարաբերությունների մասին և ասել, որ իրավիճակը զարգանում է շատ մեծ եռանդով, ապրանքաշրջանառությունը կազմել է 42 մլրդ դոլար և շարունակում է աճել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ընդհանուր առմամբ, իրավիճակը շատ եռանդուն է զարգանում: Անցյալ տարվա առաջին 10 ամիսներին մեր ապրանքաշրջանառությունը, մեր տվյալներով, կազմել է 42,5 միլիարդ դոլար, եթե խոսենք դոլարին համարժեք դրամով, այն անընդհատ աճում է՛՛:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ամենամեծ ներդրողն է և Բելառուսի տնտեսության մեջ ներդրել է 4 միլիարդ դոլար։

 

  • Կիսվել: