երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իրավիճակը եվրոպական մայրցամաքում գնալով ավելի է սրվում, և դրանում ՌԴ-ն մեղավոր չէ. Շոյգու

Իրավիճակը եվրոպական մայրցամաքում գնալով ավելի է սրվում, և դրանում ՌԴ-ն մեղավոր չէ. Շոյգու

Իրավիճակը եվրոպական մայրցամաքում գնալով ավելի է սրվում, և դրանում Ռուսաստանը մեղավոր չէ: Այս մասին այսօր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Եվրոպայում ռազմաքաղաքական իրավիճակը գնալով ավելի է սրվում։ Եվ դա մեր մեղքը չէ: Մենք այնքան էլ լավ չենք հասկանում այս լարվածության պատճառները։ Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ այն աճում է՛՛։

Շոյգուն հույս է հայտնել, որ առաջիկա բանակցություններում կողմերը կքննարկեն ՛՛այդ լարվածության թուլացման արդիական հարցերը՛՛։ Նա հավելել է. ՛՛Ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին ուղղված մեր առաջարկները Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ, որոնք մենք ուղարկեցինք դեկտեմբերին, արձագանք ստացան հունվարին։ Հիմա այդ ամենը դիտարկված է: Կարծում եմ, որ առաջիկայում մեր պատասխանը նույնպես կհաջորդի՛՛։

Արևմտյան երկրները, ըստ ՌԴ պաշտպանության նախարարի, կարող են նպաստել Եվրոպայում լարվածության թուլացմանը, դրա համար նրանք պետք է դադարեցնեն զենք մատակարարել Ուկրաինային։

Շոյգուն նաև ասել է, որ իրենք կցանկանային առաջարկել նաև նպաստել  լարվածության նվազեցմանը և դադարել Ուկրաինային զենք մատակարարել: ՛՛

Բոլոր կողմերից դա գալիս է, դա արվում է հրապարակային, արվում է տպավորիչ ձևով։ Ամենևին պարզ չէ, թե ինչու: Կցանկանայի նաև հասկանալ, թե ինչու է Բրիտանիան՝ թագավորությունը, իր հատուկջոկատայիններին ուղարկել Ուկրաինա և ինչքա՞ն են նրանք մնալու այնտեղ՛՛,-ասել է նա:

Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում արևմտյան քաղաքական գործիչները և լրատվամիջոցների ներկայացուցիչները բազմաթիվ շահարկումներ են տարածում Ուկրաինա ռուսական հնարավոր ՛՛ներխուժման՛՛ մասին։ Ռուսական կողմը բազմիցս հերքել է նման հայտարարությունները։ Մոսկվան ընդգծել է, որ չի մշակում Ուկրաինա ՛՛ներխուժման՛՛ ծրագրեր, և որ զորքերի մարտական ​​պատրաստության բոլոր միջոցառումներն իրականացվում են Ռուսաստանի տարածքում։

  • Կիսվել: