շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Իրաքի վարչապետը հայտնել է՝ իր երկիրն ամերիկյան ուժերի ներկայության կարիքն այլևս չունի

Իրաքի վարչապետը հայտնել է՝ իր երկիրն ամերիկյան ուժերի ներկայության կարիքն այլևս չունի

Իրաքն ամերիկյան զորքերի ներկայության կարիքն այլևս չունի, քանի որ զգալի հաջողություններ են գրանցվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Այս մասին Bloomberg-ի հետ հարցազրույցում ասել է Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանին:

«Կոալիցիայի կարիք չկա: Մենք պատերազմներից անցել ենք կայունության: ԻՊ-ն իրականում այլևս սպառնալիք չէ», ասել է նա և վստահություն է հայտնել, որ անվտանգության ոլորտում Բաղդադի և Վաշինգտոնի համագործակցությունը կշարունակվի զորքերի դուրսբերումից հետո էլ։

Վարչապետը նշել է, որ ծրագրում է շուտով հայտարարել, թե ինչ ժամկետներում են ամերիկացի զինվորականները հեռանալու երկրից։

Bloomberg-ի տվյալով՝ Իրաքում կա մոտ 2,5 հազար ամերիկացի զինծառայող։

 

  • Կիսվել: